Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի օդանավակայանի ուղևորները այլևս չե՞ն վճարի 10.000 դրամ

Դեկտեմբեր 16,2014 11:27

ՀՀ ԱԺ-ն շարունակում է ՀՀ կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստը: Առավոտյան քննարկվում էր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու հարցը:

Զեկուցող՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը ներկայացրեց, որ համաձայն լրացման` առաջարկում են Գյումրիի օդանավակայանի ուղևորներին ազատել 10.000 դրամ պետական տուրքից ազատել, ինչը կնպաստի ներգնա տուրիզմի զարգացմանը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ ՄԻնասյանը հետաքրքրվեց` ի՞նչ ուսումնասիրության հիման վրա են եկել այն եզրակացության, որ այդ դեպքում ներգնա տուրիզմը կզարգանա, արդյոք այսօր այլ խանգարող հանգամանքներ չկա՞ն այդ նպատակն իրագործելու համար և ի՞նչ վիճակագրություն ունեն Գյումրիի օդանավակայանի վերաբերյալ: Սերգեյ Ավետիսյանը պատասխանեց. «Գյումրիի ուղևորների թիվը 19 հազար է կազմել` այսինքն` նախորդ տարվա համեմատ երկու անգամ նվազել է Գյումրիի օդանավակայանի ուղևորների թիվը»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը առաջարկեց, թե այդ դեպքում եկեք ամբողջությամբ վերացնենք այդ 10.000 դրամների գանձումը նաև Զվարթնոցի օդանավակայանի ուղևորների համար: Պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Այս հարցը դեռ չի քննարկվել, գուցե հետագայում քննարկվի»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ մտահոգություն հայտնեց, թե այս փոփոխությամբ լուրջ սահմանադրական իրավունքների խախտում է տեղի ունենալու` «խտրականություն քաղաքացիների միջև ովքեր թռչում են Զվարթնոցից և ովքեր թռչում են Գյումրիի օդանավակայանից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031