Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Մանասերյան. Հայաստանը ստեղծված խառը իրավիճակից կարող է օգտվել

Դեկտեմբեր 17,2014 19:35

«Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ, նավթի եւ գազի արտահանման կախվածությունը ստիպել է ՌԴ տնտեսությանը իր տնտեսության զարգացման կանխատեսումները նայել, եւ հաջորդ տարվա համար կանխատեսում են բացասական միտումներ: Հայաստանը, որպես ռազմավարական դաշնակից, կրելու է այդ ազդեցությունը, բայց չեմ ուզի գերագնահատել դրա նշանակությունը: Որովհետեւ Հայաստանի տնտեսությունը ամռանը, երբ երկնիշ թվով անկում նկատվեց ռուբլու, կարողացավ պահպանել տնտեսական ու դրամավարկային ոլորտում կայունություն. Ինչը լավատեսության հիմք է տալիս»,- կարծում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Ըստ նրա, խուճապի կարիք չի զգացվի, եթե արտաքին այլ ազդակներ չհակակշռեն եղած միտումները. «Ռեսուրսները թույլ կտան լուծումներ գտնել, իրավիճակը կառավարելի կլինի: Մենք կարող ենք նույնիսկ առիթից օգտվել, Ռուսաստանում ապրանքներ արժեզրկվում են, Հայաստանի համար ձեռնտու է հումքի առումով ներմուծել ու դրա հիման վրա արտադրություն զարգացնել, իսկ հետագայում կողմնորոշվել դոլարային գոտում գտնվող շուկաներին արտահանել:

Նա նաեւ ասաց, որ կառավարությունն ու ԿԲ-ն պետք է սահմանափակումներ մտցնեն արժութային քաղաքականության ռեժիմը, որը թույլ կտա զերծ պահել Հայաստանի տնտեսությունը կործանարար հետեւանքներից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Stepan says:

    Բավական է հեքիաթներ պատմես պարոն «տնտեսագետ»:
    ԱՄՆ եւ Եվրոպայում բազմաթիվ հայաստանցի ինժեներներ են աշխատում պոլիտեխնիկի դիպլոմով, մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ,քիմիկոսներ,կենսաբաներ, մեխանիկներ համալսարանի դիպլոմով, իսկ եթե դու ունես տնտեսագետի կամ իրավաբանի դիպլոմ քեզ տարրական դպրոցի տեղը ցույց կտան այդ երկրներում:
    Նորմալ տնտեսագետը (մարդը) նախ կառավարության հրաժարականը կպահանջի եւ լուրջ վերլուծություն կանի ոչ թե հեքիաթներ կպատմի, իբր մենք կօգտվենք այս վիճակից:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031