Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Մրցակից չունեցող ՀՀԿ-ական գյուղապետի օգտին բոլոր ընտրողները կողմ են քվեարկել

Դեկտեմբեր 17,2014 22:44
qveatup

Մեղրու տարածաշրջանի Կուրիս գյուղում կրկին վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ-ից առաջադրված Սուրիկ Գրիգորյանը: 18 տարի շարունակ համայնքը ղեկավարող Սուրիկ Գրիգորյանի օգտին ոչ ոք դեմ չէր քվեարկել, իսկ 45 ընտրողից քվեարկությանը մասնակցել էր 31 բնակիչ: Ներկայիս գյուղապետն այս ընտրություններին մասնակցում էր առանց մրցակցի, քանի որ  գյուղապետի պաշտոնի համար առաջադրված անկուսակցական Վարդան Գալստյանը մինչեւ վերջ չմասնակցեց ընտրապայքարին եւ ընտրություններից առաջ ինքնաբացարկ հայտնեց:

Գործող գյուղապետ Սուրիկ Գրիգորյանն ավելի վաղ փոխանցել էր, որ անցած տարիներին էլ գյուղապետի պաշտոնի համար պայքարել ցանկացողներ չեն եղել, եւ ոչ մի անգամ մրցակից չի ունեցել: Ասում է` գյուղապետ ընտրվելուց հետո ամենագլխավոր խնդիրը պետք է գյուղի վերաբնակեցումն ու պայմանների բարելավումը լինի: «Գյուղից երիտասարդ ընտանիքները թողել-գնացել են, հիմնականում մանկապարտեզի բացակայության ու այլ պատճառներով: Համայնքի ավելացած բյուջեով արդեն հնարավոր կլինի պայմանները բարելավել համայնքում: Մեր գյուղի վարչական տարածքում է գտնվում Ագարակի կոմբինատի բաց հանքը, նոր օրենքի համաձայն` կոմբինատն արդեն պետք է համայնքին ավելի շատ գումար վճարվի, որն էլ կուղղվի մեր գյուղի զարգացմանը», -ասաց Մեղրու տարածաշրջանի Կուրիս գյուղի երկարամյա գյուղապետը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031