Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնության «հիմնավորումները»

Դեկտեմբեր 18,2014 10:09

Փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի վարքն ինձ տարօրինակ է թվում: Նա մի լրագրողի ասում է, որ «սխալ բաներ» խոսացողի ականջները կկտրի, այդ հարցազրույցի համար իր վերադասից նկատողություն է ստանում: (Չնայած գեներալ-լեյտենանտին «կարգապահական տույժ» տալը նույնպես բավականին արտառոց է): Դրանից հետո մեկ այլ լրագրողի նա ասում է, որ այդ «սխալ խոսացող» մարդկանց գլուխները կջարդի: Ըստ երեւույթին, նա ձգտում է ստանալ հաջորդ նկատողությունը: Իսկ եթե լուրջ, դա վկայում է մի բանի մասին. մեր բարձրաստիճան պաշտոնյաները դեռեւս չեն հասկացել, թե ինչ է պետությունը, ինչով պետք է զբաղվի ոստիկանը, նախարարը, պատգամավորը, Կենտրոնական բանկը եւ այլն, ինչ պարտականություններ ունենք մենք՝ քաղաքացիներս: Մասնավորապես, ինչպես 20, այդպես էլ 10 տարի առաջ մեր պաշտոնյաներին թվում է, որ պետության հարցերը հնարավոր է լուծել գլուխ ջարդելով կամ ականջ կտրելով:

Ավելին՝ այն անձը, որն իր վրա է վերցրել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման մեղքը, նույնպես՝ որպես իր հանցագործության «հիմնավորում» բերում է «արդար վրեժի» գաղափարը: Մոտավորապես նույն մակարդակի դատողություններ է անում գեներալ Սեյրան Սարոյանը: Այսպիսով, փոխոստիկանապետը, շարքային քաղաքացին (անկախ նրանից՝ նա կատարե՞լ է այդ հանցագործությունը, թե՞ ոչ) ու խորհրդարանի գեներալ-պատգամավորը չունեն այն գիտակցությունը, որ նրանք ապրում են պետությունում, ոչ թե «քուչում», որտեղ հարգի է ֆիզիկական ուժի կիրառումը:

Ինձ թվում է՝ այսօր արդեն չի կարելի ասել, որ մենք շատ երիտասարդ պետություն ենք, կամ՝ որ պատերազմի մասնակիցները նոր են եկել ռազմաճակատից, եւ դրանով բացատրել մեզանում տարածված բռնության մշակույթը: 90-ականներին երկրապահներն էին մարդ ծեծում՝ հիշո՞մ եք փաստաբան Ռուբեն Սահակյանի կամ քրիշնայականների վրա հարձակումները, հիշո՞ւմ եք, թե ինչպես էր գեներալ Մանվելը անձամբ ծեծել մայրուղում իր մեքենային վազանցած մի հոգեւորականի: 2000-ականներին մարդ էին ծեծում օլիգարխների թիկնապահները՝ հիշո՞ւմ եք, մասնավորապես, թե ինչեր էին նրանք անում ընդդիմության հանրահավաքների ժամանակ, էլ «մարտի 1-ի» մասին չասած: Այնպես որ՝ թող ոչ ոք հրեշտակ չձեւանա:

Թե հիմա՛ ով է դա անում՝ դժվարանում եմ դասակարգել որեւէ խմբի մեջ: Բայց «գաղափարախոսությունը» նույնն է. «դե որձ տղերք են, բա մի հատ տեղն եկած վախտը չափալախ չտա՞ն»: Եվ հետաքրքիրն այն է, որ չնայած նման մտածելակերպը հրապարակավ դատապարտվում է, սակայն հոգու խորքում հայաստանցիների մեծամասնությունն ընդունում է բռնության «անխուսափելիությունը»:

Հատուկ չեմ գրում դոլար-դրամ հարաբերության մասին: Որովհետեւ մեր խնդիրը ոչ թե Ռուսաստանի ազդեցությունն է, ոչ թե անհիմն թանկացումները, ոչ թե սպեկուլյացիան կամ խուճապը: Այդ ամենն ածանցյալ է: Իսկ հիմքը տկար պետություն ունենալն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    “էլ “մարտի 1-ի” մասին չասած”: ախր խի չասած: ախր հենց պրոբլեմն էլ էնա որ “չասած”: մենք չասած, մեր հարևանը չասած, բայց որ լրագրողն էլ “չասած” էդ արդեն դառնում է խոսքի ազատության սահմանափակում/ինքնասահմանափակում: չգիտեք թե չեք ուզում ասեք ով էր համարվում համար մեկ օլիգարխը, որ իր “օխռաննիկներին” ուղարկել եր “մարտի 1-ին” քաղաքացիներին ծեծելու? Առաջին հերթին տրվում էր ԲՀԿ-ի առաջնորդ Ծառուկյանի անունը: հիմա դառավ “էլ չասած”: Որ ՀԱԿ-ի հետ “տռոյկա դիալոգի” մեջ է մտել դրա համար?

    հասկանում եք հարգելիներս, պարոնայք ոչ-իշխանություն, որ ձեր միակ հույսը, “իշխանական” դառնալու, մարդկանց, ձեր այդքան արհամարհած ժողովրդին, ձեր կողմը տրամադրելն է: Որ հետո գան (թեկուզ էլի հետագայում խաբվեն) ու ձեզ ձայն տան ու դուք շանս ունենաք գոնե ընտրության արդյունքներին տեր կանգնելով դառնաք այդքան ձեր սիրած իշխանություն:

    Իսկ այսպես մարդկանց արհամարհելով, չհասկացողի տեղ դնելով ու վիրավորելով, միայն ձեզնից վանում եք: Եվ ինչի վրա եք հույս դնում: տփելով, խաբելով, ծեծելով, առնելով կգաք իշխանության: Խնդրեմ, ՀՀԿ-ն ապացուցել է, որ դա ձեզնից լավ կարող է անել: Ելի եք ուզում փորձեք: Խնդրեմ: Մի քանիսն արդեն ծեծվեց: 1 : 0 օգուտ ՀՀԿ-ի եթե ձեզ այդ խաղի կանոնները ձեռք են տալիս:

    • Ettentc CHi says:

      Ես էլ եսքան ժամանակ մտածում էի թե մարտի մեկի համար ով է մեղավորը գլխի չէի ընկնում, բայց այ որ ասեցիր «սենց մի տեսակ բան եղա, գլխի ընկա» փաստորեն ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանն են մեղավորը: Բայց դե լավ բան չի եսքան ժամանակ լռելը, մենք էլ ում ասես մեղադրում էինք:

  2. Մարգար Մախսուդյան says:

    Գրողն ու ՛՛Ընթերցողը՛՛ իրար հետ ՛՛պատ ՛՛ խաղարկեցին այնպես, ինչպես մեկ թիմի կազմում 25 տարվա փորձ ունեցող մարզիկներ, և զարմացած ընթերցողների դարպասը մեկ գնդակ խփեցին: Թվում էր թե հաշիվը 1:0 դարձավ, սակայն դատավորը այդ գոլը չհաշվեց, քանի որ ֆեյր-փլեյի կանոնները խախտված էին:

  3. Nara says:

    Բոլորի համար պարզեցիք իրենց «անելիքները», պ Աբրահամյան: Միգուցե սկսեք հենց լրագրողներից? Միգուցե բոլորդ միասին հրաժարվեք տարբեր տեսակի ու չափի «գրանտներից», որպեսզի անկաշկանդ ու ազնիվ լինեք ձեր ընթերցողների հետ, ու ստիպված չլինեք պատվիրված հոդվածներ գրել? Պատկերացնում եք, թե ինչքան շնորհակալ կլիներ ընթերցողը, եթե դուք՝լրագրողներդ, վերջապես սկսեիք ճիշտը գրել: Ընդամենը ՃԻՇՏԸ: Հավատացեք, արդեն հոգնել ենք սուտը կարդալուց, ինչքան էլ որ փորձեք այն «փաթեթավորել» տարբեր խորամանկություններով:

  4. Աբո says:

    Ազատություն,անկախություն,դեմոկրատիա…ինչ գեղեցիկ բառեր են,պարզապես ամեն ազգ և անհատ յուրովի է դա ընդունում:Եթե հիվանդանոցում բոլոր հիվանդներին տան նույն դեղորայքը,որոշ հիվանդներ կբուժվեն և կլավանան,իսկ վոմանց վիճակը ավելի կվատանա:
    Ռուսաստանում իննսունականներին դեմոկրատիան հասկացան,որ կարելի է երկիրը թալանել և շռայլ ապրել:Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորումը, ազատությունը հասկացավ մարդկանց գլուխներ կտրելը և հոլիվուդյան ֆիլմերի նման ամբողջ աշխարհով մեկ տարածելն է:
    Հայաստանում դեմոկրատիան հասկացան,որ ում ուզես կարաս ծեծես (եթե ուժտ ու դուխդ հերիքումա և դու իշխանության կոխքինես),իսկ խոսքի ազատությունը նայա,որ այդ ամենի մասին կարող ես ազատ բոլորին պատմել:

  5. Լավատես says:

    К ПРАВИТЕЛЯМ:
    Управляйте народом с достоинством, и люди будут почтительны. Относитесь к народу по-доброму, и люди будут трудиться с усердием. Возвышайте добродетельных и наставляйте неученых, и люди будут доверять вам.
    -Конфуций-

    **********

    Россией управлять несложно, но совершенно бесполезно.
    -Император Александр II-

    **********

    Русская История до Петра Великого – одна панихида, а после Петра Великого – одно уголовное дело.
    -Ф. Тютчев-

    **********

    Любая реформа, кроме моральной, бесполезна.
    -Томас Карлейль-

    **********
    Любая демократия приводит к диктатуре подонков.
    -Альфред Нобель-

    **********

    Овца и волк по-разному понимают слово “свобода”, в этом суть разногласий, господствующих в человеческом обществе.
    -Авраам Линкольн-

    **********
    Я, конечно, презираю отечество мое с головы до ног – но мне досадно, если иностранец разделяет со мной это чувство.
    -Александр Пушкин-

    **********

  6. Հարցը հասարակության կաստայակացման մեջ է- “նրանք – մերոնք”: “Նրանք: իրավունք չունեն ավելորդ խոսելու, շարժվելու, իսկ “մերոնք” իրավունք ունեն նրանց պատժելու: Եթե պետությունը չկարողանա այդ գաղափարը այս կա այն ձևով քարոզողներին ու իրագորշողներին սաստելու և պատժելու, դառնում է իրավիճակի ստեղծման համար մեղսակից: Բոլոր կռիվներն ու բունտերը սկսվել են այդ գաղափարն արմատախիլ անելու համար: Մեզ մոտ գաղափարը նոր նոր ամրապնդվում է;

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031