Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն Հայաստանի թիկունքը բացելու մասին. «Ժամանակ»

Դեկտեմբեր 18,2014 10:24

Կառավարությունն ու Կենտրոնական բանկը երեկ վերջապես խախտեցին դրամի արժեզրկման շոկային գործընթացի հետ կապված լռությունը և հայտարարություններ արեցին, որոնց մեջ միակ հոդաբաշխ և կոնկրետ միտքն այն էր, որ իրավիճակի վրա բացասական ազդեցություն են ունենում սպեկուլյացիաները և դրանցով պայմանավորված խուճապը: Այս հայտարարություններով իշխանություններն ակնհայտորեն արդարանում են, և կառավարությունն ու ԿԲ-ն պարզապես փորձ են անում որոշակիորեն լղոզել պատասխանատվության հարցը և արդարանալ հասարակության առաջ:

Իրականում այս հայտարարությունները առավել քան մեծ պատասխանատվություն են ենթադրում, որովհետև այստեղ արդեն ուղղակի պետության պաշտպանվածության, ազգային անվտանգության հարց է, եթե մի քանի մարդ կարող են սպեկուլյացիաներով մեկ շաբաթից ավելի ժամանակահատված շարունակ ապակայունացնել Հայաստանի ֆինանսական շուկան և տնտեսությունը, իսկ կառավարությունը և ԿԲ-ն, որ պատասխանատու են կայունության և կանխատեսելիության համար, մեկ շաբաթ լռելուց հետո ընդամենը դժգոհեն սպեկուլյացիաներից և խուճապից:

Այսինքն` մեկ շաբաթ շարունակ տեղի են ունենում երկրի ֆինանսատնտեսական հիմքերը խարխլող և խուճապ առաջացնող սպեկուլյացիաներ, իսկ կառավարությունը նույնիսկ մեկ շաբաթ հետո ոչ թե լուծում է մատուցում հասարակությանը, այլ ընդամենը դժգոհում այդ սպեկուլյացիաներից: Ըստ էության, կառավարությունն ու ԿԲ-ն, փաստորեն, հայտարարում են Հայաստանի դեմ դիվերսիոն գործողությունների և այդ գործողությունների դեմ իրենց անգործության, այդ գործողությունները կանխելու հարցում իրենց անընդունակության մասին:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031