Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը հորդորում է՝ տեղափոխվեք Վրաստան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 18,2014 11:09

Հարցին, թե Կենտրոնական բանկն իր նախագահով արդյոք մեղքի բաժին չունի՞ այստեղ, որ չի կարողանում զսպել գնաճն ու վալյուտային տատանումները, Դավիթ Հարությունյանն ասաց. «Գիտե՞ք, կարծում եմ՝ ամենաանհեթեթ մոտեցումը կլինի ցանկացած ճգնաժամային իրավիճակում որոնել մեղավորների, ինչպես գիտեք, հաղթանակը բազմաթիվ տերեր ունի, իսկ պարտությունն ընդհանրապես որբ է։ Չեմ կարծում, որ սխալներ չեն եղել, սխալներ եղել են բոլորի կողմից, եւ սա կարող է նաեւ կուտակված սխալների արդյունք լինել, կարող է նաեւ հուզական արձագանք լինել, արտաքին գործոններ… այսինքն՝ սա բազմակոմպոնենտ իրավիճակ է, այնպես որ, ուղղակի մեկին մեղադրել, ես կարծում եմ՝ ճիշտ չէ»։

Հարցին, որ Վրաստանում, օրինակ, կառավարությանն ու ազգային բանկին հաջողվել է սահմանափակ եւ ֆինանսական ինտերվենցիաների միջոցով կայունացնել ազգային տարադրամի վիճակը շուկայում եւ ամրապնդել տեղական արտարժույթի դիրքերը՝ մեղմելով ճգնաժամը, արդյոք հնարավոր չէ՞ր մեզ մոտ էլ նույնկերպ վարվել, Հարությունյանն ասաց, որ

համեմատությունը ճիշտ չէ. «Տեղափոխվեք Վրաստան։ Եթե Ձեր դուրն այդքան գալիս է Վրաստանի վարած քաղաքականությունը, տեղափոխվեք Վրաստան»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031