Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ մաքսային դրույքաչափերի ամբողջական ցուցակ

Դեկտեմբեր 18,2014 11:31

Եթե առաջիկա օրերին ԵՏՄ անդամ երկրները վավերացնեն այդ կառույցին Հայաստանի միանալու պայմանագիրը, ապա հունվարի 1-ից մեր երկրում կսկսեն գործել նոր մաքսային դրույքաչափեր:

Այժմ Հայաստանում Մաքսային դրույքաչափերը կարգավորվում են ՀՀ Մաքսային Օրենսգրքի 102-րդ հոդվածով, իսկ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո` ԵՏՄ հանձնաժողովի սահմանած դրույքաչափերի ցանկով:

Ձեր դատին ենք ներկայացնում Հայաստանում և ԵՏՄ-ում մաքսային դրույքաչափերի համեմատական ամբողջական ցուցակը, ուր կողք-կողքի գրված են բոլոր ապրանքների հայկական և “ԵՏՄ”-ական դրույքաչափերը:

Շուրջ 11500 ապրանքատեսակներից մոտ 8000-ի դրույքաչափը բարձրանալու է, իսկ 1700-ը` նվազելու: 1850 անուն ապրանքատեսակների դրույքաչափերը թանկանալու են ավելի քան ապրանքի արժեքի 10 տոկոսով, իսկ 229 ապրանքատեսակներինը` ավելի քան 50 տոկոսով:

Սակայն, մեծացող դրույքաչափերից 770-ը  ուժի մեջ է մտնելու 1-ից 10 տարի ուշացմամբ (“ժամանակավոր բացառությունների ցուցակ”): Սոցիալական առավել կարևորություն ունեցող այդ ապրանքների մեծ մասի դրույքաչափը ուժի մեջ կմտնեն 2018-2020 թվականներին: Ցուցակում նշված է նաև, թե արդյո՞ք տվյալ ապրանքը կա բացառությունների ցուցակում, թե դրա դրույքաչափի փոփոխությունը ուժի մեջ  է մտնելու հենց հունվարի 1-ից:

Մաքսային դրույքաչափերի ցուցակը

“Իրազեկ Քաղաքացիների Միավորում”

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031