Լրահոս
Օրվա լրահոսը

Զարգացման հայկական գործակալությունը կլուծարվի. կստեղծվի նոր կառույց

Դեկտեմբեր 18,2014 12:05

Արդյունաբերության զարգացման եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամները կմիաձուլվեն: Այսօր կառավարության նիստում այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Կառավարության որոշմամբ՝ Զարգացման հայկական գործակալությունը եւս կլուծարվի եւ նրանց գործառույթները կկենտրոնացվեն նոր ստեղծվող՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի իրավասության ներքո:

Կարեն Ճշմարիտյանը նաեւ ասաց, որ որոշումը պայմանավորված է արդյունաբերության զարգացման, ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերը առավել համակարգված եւ արդյունավետ իրականացնելու, ինչպես նաեւ ռեսուրսները կենտրոնացնելու եւ առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությամբ: Դրա անհրաժեշտությունը նշել են նաեւ միջազգային փորձագետները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031