Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյանի՝ ազատազրկման դատապարտված որդին ազատ արձակվեց.  armlur.am 

Դեկտեմբեր 18,2014 12:31

Քիչ առաջ Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ լեգենդար ծանրամարտիկ, Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, ազատ է արձակվել: Նա գտնվում էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն Armlur.am-ին հայտնեց, որ երեկ դատարանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակել Դավիթ Վարդանյանին:

Հիշեցնենք, որ 30-ամյա Դավիթ Վարդանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, սեպտեմբերի 4-ին դատապարտվել էր ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով` ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով: Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 106 գրամ կշռով հաշիշ տեսակի թմրամիջոց է պահել իր մոտ, որից 7 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99 գրամը պահել է ձեռքի պայուսակում և 12.10.2013թ. ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենգ ճանապարհով, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է ՀՀ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031