Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսական համակարգի փլուզման պատճառները միայն արտաքին ազդակները չեն. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 18,2014 12:37

Անդրադառնանք պրն Ջավադյանի ասածներին։ Այստեղ երկու տարբերակ կա. կամ նա ճիշտ է ասում (որ Հայաստանը բավարար ռեզերվներ ունի, իրավիճակը վերահսկվում է եւ այլն), կամ ստում է։ Ստելու դեպքում եզրակացությունը մեկն է՝ նա անմիջապես պիտի պաշտոնանկ արվի (եթե, իհարկե, հենց պաշտոնանկ անելու իրավունք ունեցողները չեն նրան հանձնարարել ստել ու փորձել այդ ձեւով կասեցնել խուճապը): Բայց մենք, իհարկե, հեռու ենք այն մտքից, որ պրն Ջավադյանը ստում է. ո՞վ է տեսել, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ստեն։ Հետեւաբար՝ որպես հիմք կընդունենք այն տարբերակը, որ նա ճիշտ է ասում։

Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանն ունի «կայացած բանկային համակարգ» եւ բավարար քանակությամբ դոլար՝ դրամի հիպերինֆլյացիան կանխելու համար, բայց իրավիճակը ժամ առ ժամ միայն վատանում է։ Սա միայն մի բացատրություն ունի՝ ոչ ՀՀ շարքային քաղաքացիները, ոչ ֆինանսական շուկայի մասնակիցները չեն վստահում իշխանություններին։ Եթե վստահեին՝ ԿԲ հայտարարությունից անմիջապես հետո խուճապը կվերանար, եւ դրամի փոխարժեքը «տեղը       կընկներ»։

Վրաստանում, ի դեպ, հենց այդպես էլ եղավ։ Մի երկու օր  առաջ  այնտեղ նույնպես խուճապ սկսվեց, լարին մի քանի տոկոսով արժեզրկվեց, բայց ԿԲ-ն  շատ  արագ  հանդես եկավ հայտարարությամբ, ու խուճապն անմիջապես կանխվեց, լարիի փոխարժեքն էլ «ընկավ տեղը»։ Այսինքն՝ ստացվում է, որ ֆինանսական համակարգի փլուզման պատճառները միայն արտաքին ազդակները չեն, հիմնական պատճառն իշխանությունների նկատմամբ հասարակության անվստահությունն է։ Սա, ի դեպ, անուղղակիորեն հաստատում է նաեւ նույն ԿԲ-ն՝ հայտարարելով, թե արտաքին ազդակներին դիմակայելու ռեսուրսներ կան (այսինքն՝ դրամի հիպերինֆլյացիան օբյեկտիվ պատճառներ չունի):

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031