Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Եգանյան. «Միգրանտն այն մարդն է, որ ավելի լավ կյանքի համար հեռանում է երկրից» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2014 18:08

«Միգրացիան ունի սեւ եւ սպիտակ կողմեր: Միգրանտն այն մարդն է, որ ավելի լավ կյանք ընտրելու համար հեռանում է երկրից կամ այն անձն է, որի կյանքին վտանգ է սպառնում եւ նա այդ պատճառով լքում է երկիրը: Միգրանտի համար շատ կարեւոր է իրազեկված լինելը, որ նա իմանա իրեն ինչ է սպասվում»,-այսօր «Նացիոնալ» հյուրանոցի դահլիճում կազմակերպված «Ճամպրուկ 2014» միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթի ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

1-2

 

1-Migracia-2 1-Migracia-1 1-Migracia

Միջոցառումը կազմակերպվել էր Միգրանտների միջազգային օրվա առիթով` «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Աջակցություն շրջանառու միգրացիային եւ վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Պարգեւներ սահմանվեցին «լավագույն հոդված», «Լավագույն հեռուստահաղորդում», «Լավագույն ռադիոհաղորդում» եւ «Լավագույն մուլտիմեդիա» անվանակարգերում: Տրվեցին նաեւ հատուկ մրցանակներ` վերադարձի եւ վերաինտեգրմանն ուղղված լրագրողական աշխատանքների համար:

Այս տարի «Ճամպրուկ 2014»-ին ներկայացվել են 71 հրապարակում, որոնք տպագրվել եւ հեռարձակվել են 46 ԶԼՄ-ներում:

Հատուկ մրցանակներ ստացան նաեւ «Առավոտ» թերթի եւ Aravot.am կայքի լրագրողներ` Նելլի Բաբայանը` «Մի տրակտորը մի ամբողջ գյուղի կյանք փոխեց, մի սարքավորումը մի ընտանիք պահեց Հայաստանում» հրապարակման  համար եւ Լուսինե Բուդաղյանն իր «Ադրբեջանցի, եզդի կամ հրեա ներկայացող հայերի պատմություններին Եվրոպայում էլ չեն հավատում» հոդվածի  համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարները` Aravot.am-ի եւ Միգրացիայի կողմնացույց նախագծի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031