Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ գուցե Արամ Մանուկյանին հարվածած Արշակ Սվազյանը հենց ԱԱԾ-ի «մարդն» է. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 19,2014 12:12

Իսկ ո՞վ էր այդ «թասիբով» Արշակ Սվազյանը, որ ամիսներ անց որոշեց Արամ Մանուկյանի տված հայհոյանքի համար պաշտպանել Սերժ Սարգսյանի պատիվը։ Դեռեւս 2011 թվականին Սվազյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր երեք տարի ազատազրկման՝ մաքսանենգության մեղադրանքով: Նա 2010 թվականին փորձել է Դուբայ-Երեւան չվերթով մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծել ադամանդներ՝ 68 միլիոն 859 հազար ՀՀ դրամ արժողությամբ։ ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներման արդյունքում նա, պատիժը լրիվ չկրած, 2011 թվականի մայիսի 26-ին ազատվել է։

Բացի այդ՝ կասկածելի է նաեւ Սվազյանի տարիքը. նա ծնվել է 1973 թվին։ Եվ արցախյան ազատամարտի տարիներին՝ 1992-1993 թվականներին, եղել է 20 տարեկան։ Այսինքն՝ տակավին երիտասարդ Սվազյանը մարտնչել է ազերիների դեմ, այն էլ Սերժ Սարգսյանի հետ։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 1990-ին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ 1993–95–ին՝ՀՀ պաշտպանության նախարար։ Համաձայնեք՝ փոքր-ինչ տարօրինակ է, այնպես չէ՞։

Կարելի է տրամաբանել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված եւ մաքսանենգության համար ազատազրկման դատապարտված վարորդը դժվար թե «մոռացության» մատնվի ԱԱԾ-ի կողմից։ Իսկ գուցե Արշակ Սվազյանը հենց ԱԱԾ-ի «մարդն» է՝ հավաքագրված։ Դժվար է ասել։ Այնուամենայնիվ, փաստ է, որ Սվազյանի թիկունքին, Սերժ Սարգսյանի բառերով ասած, «խոշոր ձկներ» կան, որոնք պետպատվերն իջեցնելուց հետո նաեւ «տեր են կանգնել» նրա արարքին։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031