Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ բոլոր երկրների խորհրդարաններն արդեն վավերացրել են Հայաստանի անդամակցության պայմանագիրը

Դեկտեմբեր 19,2014 17:26

Բելառուսի խորհրդարանն այսօր վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի պայմանագիրը, փոխանցում է «ԲԵԼՏԱ»-ն:

2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրած պայմանագիրն արդեն վավերացրել են Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի խորհրդարանները:

«Այսօր մեզ մոտ պատմական օր է: Եվս մեկ անգամ մենք հաստատում ենք մեր ցանկությունը, մեր ընտրած զարգացման ուղղությունը: Վավերացումից հետո մենք դառնում ենք ԵՏՄ անդամ, սա մեծ հնարավորություն է», – ասել է Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ ապագա միությանը Հայաստանը կարող է օգտակար լինել բարձրագույն տեխնոլոգիաներով, բանջարեղենով, մրգերով. «Մենք լավագույն կոնյակն ունենք, մենք լավագույն հանքային ջրերն ունենք: Թեպետ ես չեմ մոռանում Բորժոմիի մասին: Մենք շատ բան ունենք»:

Արմեն Խաչատրյանը նաև ողջունել է բոլոր բելառուսներին, որոնք, ինչպես ինքն է կարծում, հայերին համարում են աշխարհի ամենաբարի ազգը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    Բելառուսի խորհրդարանը երկու պալատ ունի, հետևաբար խորհրդարանը չի վավերացրել, այլ խորհրդարանի ստորին պալատը: Սրանից էլ բխում է, որ երեք երկրների խորհրդարանները չեն վավերացրել: Չի կարելի մարդկանց մոլորության մեջ գցել: Թեև գիտեմ, որ միտումնավոր չի արված, այլ պարզապես գրողը այս ամենից տեղյակ չի: ՈՐտեղի՞ց պետք է 100 000 աշխատավարձով տեղյակ մարդ գտենիք:

  2. Հովհաննես says:

    Կարապետ,

    Բելառուսի Ազգային ժողովի խորհուրդը (խորհրդարանի վերին պալատը) նույնպես վավերացրել է պայմանագիրը, տես հղումում: Իսկ այստեղ ակտիվ հղում է արված նշված նյութին, քանի որ Արմեն Խաչատրյանի մեջբերումներն էդտեղից են:

    https://eng.belta.by/all_news/politics/Belarus-senators-approve-ratification-of-agreement-on-Armenias-accession-to-EEU_i_78268.html

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031