Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը՝ հանուն հավասար հնարավորությունների սպորտի (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 20,2014 14:04

«Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն դեպի Արեւելք» կազմակերպությունները Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ Դանիայի ԱԳՆ ֆինանսական աջակցությամբ կազմակերպել են գրոսմայստեր Լեւոն Արոնյանի  ավանդական շախմատային սեանս: Այս տարի կազմակերպիչները Հայաստանի լավագույն գրոսմայստերի հետ խաղալու հնարավորություն ընձեռել էին  Երեւանի ներառական կրթություն իրականացնող, ինչպես նաեւ հանրակրթական դպրոցների 25 աշակերտների:

«Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» միջոցառումների նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարի վրա:Լեւոն

«Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադեւոսյանը ԶԼՄ-ներին ասաց, որ իրենք հաշվի են առել այն, որ շախմատը դպրոցներում դասավանդվող պարտադիր առարկա է, եւ երեխաները շատ են երազում Արոնյանի պես մեծ շախմատիստի հետ հանդիպել խաղատախտակի առջեւ: «Այս երեխաները նաեւ ընկերներ են ու մասնակցելով «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» ծրագրին՝ ասում են, որ իրենք հավասար են: Այս միջոցառումը հաղթելու կամ պարտվելու նպատակ չունի: Պայքարի ավարտին բոլոր երեխաների ամենամեծ նվերը կլինի այն, որ իրենք Շախմատի  համաշխարհային երեք օլիմպիադաների հաղթողի եւ աշխարհի թիմային չեմպիոնի հետ իրենց խաղից լուսանկարներ կունենան նրա ստորագրությամբ»:Լեւոն

Լեւոն Արոնյանն իր հերթին նշեց, որ սիրում է երեխաների հետ խաղալ: «Նրանք չեն վախենում, ուզում են իրենց լավագույն խաղը խաղալ եւ հաղթել: Երեխաները ստանդարտ չեն մտածում եւ մեկ էլ տեսնում ես, որ նրանց մեջ տաղանդներ կան: Ես էլ մանուկ հասակում միշտ երազել եմ խաղալ ուժեղագույն շախմատիստների հետ, ցանկացել հաղթել: Ես պատրաստակամությամբ եմ մասնակցում այս մրցմանը եւ ցանկանում եմ դրանով ասել աշխարհին, որ ոչ բոլորը հավասար հնարավորություններ ունեն եւ մենք միշտ պետք է մտածենք այս մասին, աջակցենք այդ մարդկանց», – ասաց Արոնյանը եւ ավելացրեց, որ հաշվի առնելով այսօրվա մրցակիցների սոցիալական կարգավիճակը եւ տարիքը, հուզվում է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031