Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ-ը և Եվրոպական հանձնաժողովը 33,8 միլիոն եվրո կհատկացնեն Հայաստանին և ԱԳԾ-ին մասնակից մյուս երկրներին. Infotag

Դեկտեմբեր 20,2014 18:01
exxv

Եվրախորհուրդը և Եվրոպական հանձնաժողովը Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի երկրների հետ համագործակցության նոր համաձայնագիր են ստորագրել, որն ուղղված է 6 երկրներում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ու ժողովրդավարության զարգացմանը նպաստելուն, հաղորդում է «Ինֆոթագ» լրատվական գործակալությունը:

Համաձայնագրով նախատեսված է 33 միլիոն 8 հարյուր հազար եվրո հատկացնել Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Ուկրաինային, Բելառուսին և Մոլդովային 2015-2017թթ. համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Համաձայնագիրը ստորագրել են ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիել Բատաինի-Դրագոնին և Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով բաժնի տնօրեն Միքայել Քոհլերը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031