Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Մնոյանը՝ իրեն ծեծի ենթարկելու մասին. «Կազմակերպված է եղել հաստատ». 168.am 

Դեկտեմբեր 21,2014 10:40

168.am. Նախաքննության ընթացքում Վիգեն Մնոյանը տուժող է ճանաչվել: «Միջոցներ են ձեռնարկվում ապահովելու քրեական գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումը, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ առերևույթ հանցանք կատարած անձնանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- նշված է քննչական կոմիտեի պատասխանում:

Մեզ հետ զրույցում Վիգեն Մնոյանն ասաց, որ արդեն լավ է, ապաքինվում է: Մեր հարցին՝ արդյոք հետևո՞ւմ է  քրեական գործի ընթացքին և գո՞հ է դրանից, Վիգեն Մնոյանը պատասխանեց. «Հետևում եմ, բայց դեռ վաղ է երևի ինչ-որ բան ասելը»:

Լուսանկարիչն ավելի վաղ պատմել էր, որ գնացել էր Ավան թաղամաս՝ պատվիրատուին լուսանկարելու նպատակով, սակայն մուտքի մոտ տեղի էր ունեցել դեպքը: Մեր հարցին՝ արդյոք իր տպատավությամբ կատարվածը կազմակերպվա՞ծ է եղել, թե՞ հնարավոր է իրեն շփոթել էին, նա պատասխանեց. «Կազմակերպված է եղել հաստատ, հաստատ ինձ են ուզեցել կանչել, այսքան ժամանակ է անցել ուղղակի չեմ կարողանում հասկանալ, թե ով կարող է եղած լինել»: Նրա խոսքով՝ իր նկատմամբ բռնություն կիրառած անձնանց դեմքերը փակ են եղել, նրանք երկուսն են եղել:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031