Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատանքը մեզ ոչ թե գեղեցկացնում է, որ սիրամարգ դառնանք, այլ ավելի լավ ապրենք». Մանվել Գրիգորյան

Դեկտեմբեր 21,2014 15:32

ՀՀ Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) «Երիտասարդ երկրապահ» կազմակերպությունը նշում է իր 10-ամյակը:

Կազմակերպությունն այսօր Մելիք Ադամյան փողոցում գտնվող Կառավարության նիստերի դահլիճում գումարեց իր հերթական՝ 5-րդ համագումարը, որին ներկա էին նաև ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը և մի շարք այլ հյուրեր:

Համագումարը մեկնարկեց ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության գործունեության, կատարած աշխատանքների մասին ֆիլմի ցուցադրությամբ: Այնուհետև օրհնության կարգ կատարեց ԵԿՄ հոգևոր առաջնորդ հայր Ահարոնը: Ընթերցվեցին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի շնորհավորական ուղերձները երիտասարդ երկրապահներին:

Այնուհետև երիտասարդ երկրապահները ներկայացրին իրականացրած աշխատանքները, «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության կանոնակարգի մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին որոշումը, որից հետո տեղի ունեցան «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության վարչության ընտրությունները:

Երիտասարդ երկրապահներին շնորհավորեց նաև ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը. «Ոչ թե ես պիտի ձեզ հույս տամ, այլ դուք եք իմ հույսը: Բայց միայն գեղեցիկ խոսքերով չէ. պետք է անդադար աշխատել ու աշխատել: Աշխատանքը մեզ գեղեցկացնում է, որ ոչ թե սիրամարգ դառնանք, այլ ավելի լավ ապրենք: Պետություն ստեղծելու համար աշխատել է պետք, ուրիշի տալով ոչինչ չի լինի, դուք ինքներդ պիտի կարողանաք ստեղծել: Ես վստահ եմ, որ ձեզ փոխարինելու եկող սերունդն ավելի հայրենասեր է լինելու»,- ասաց Մ. Գրիգորյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ says:

    Էս պարոն Մանվելը իսկապես աշխատանքով է էդպես լավ կյանք իրեն ապահովել , ինչ աշխատանքով է նա զբաղվում…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031