Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքերը Ռոբերտո Կառլոսին հեռացրել են աշխատանքից

Դեկտեմբեր 22,2014 10:44

Ոչ հեռու անցյալում աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ բրազիլացի Ռոբերտո Կառլոսը, հեռացվել է թուրքական «Սիվասսպոր» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից այն բանից հետո, երբ «Սիվասսպորը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվել է «Բաշահշահիրին»: Բրազիլացու թիմը Թուրքիայի առաջնությունում 14 խաղից հետո 17 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը:

Կողմերի միջեւ պայմանագիրը չեղյալ է համարվել կողմերի համաձայնությամբ: Հետաքրքիր է, որ Ռոբերտո Կառլոսը այս  ամիս ընթացիկ տարվա արդյունքներով ճանաչվել էր Թուրքիայի լավագույն մարզիչ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Reuters

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031