Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնող երիտասարդների 92%-ը նախընտրում է Ռուսաստանը. РИА Новости

Դեկտեմբեր 22,2014 15:26

Հայաստանի աշխատանքային երիտասարդ միգրանտների 92%-ը նախընտրում է Ռուսաստան մեկնել, այդպիսին է Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի և Երիտասարդության հետազոտությունների ինստիտուտի 2013թ անցկացված հարցախույզի արդյունքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

1577 հարցվածներից, որոնցից 59%-ը տղամարդիկ են, 41%-ը՝ կանայք, ընդամենը 2%-ն է նախընտրում Եվրոպայում գումար վաստակել, նույն 2% ցուցանիշն է նաև Ուկրաինա մեկնելու հարցում, այլ երկրներ ցանկացողները 4% են:

Ըստ հարցման, Հայաստանը աշխատանքի կարիքից լքել ցանկացողների 61%-ը տղամարդիկ են, 39%-ը՝ կանայք: Հարցվածների գրեթե 15%-ը 16-20 տարեկան են, 46%-ը՝ 21-25, իսկ 39%-ը՝ 26-30:

Ընդ որում, ուսումնասիրությանը մասնակցածներից ոմանք արդեն մեկնել են արտագնա աշխատանքի, որոնցից 75%-ը իր մասնագիտությամբ չի աշխատել:

Նաև Հայաստանի բոլոր մարզերում հարցում է անցկացվել՝ ուսումնասիրելու,  թե որքանով են հայաստանցի երիտասարդները պատրաստվում լքել երկիրը: Ըստ այդ արդյունքների, աշխատանք գտնելու նպատակով աշխատանք չունեցող անձանցից 25%-ը չի ցանկանում լքել Հայաստանը, 50%-ը ենթադրում են, որ երբևէ կլքեն երկիրը, 15%-ը վստահ են, որ անպայման կարտագաղթեն, իսկ 7%-ն արդեն քայլեր են ձեռնարկել արտագնա աշխատանքի մեկնելու ուղղությամբ:

Հարցումն անցկացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031