Լրահոս
Օրվա լրահոսը

Կոթեցի ազատամարտիկը ծառայությունից ազատ ժամանակ չեմպիոն է կերտում

Դեկտեմբեր 22,2014 18:45

Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթի գյուղի բնակիչ Բաղիշ Ամիրխանյանը ճանաչված ըմբիշ է, ԽՍՀՄ սպորտի վարպետ: Նա շուրջ քառորդ դար հայրենիքի պաշտպանության դիրքերում է, անդամագրվել է «Հատուկ գնդին», ԵԿՄ-ին, «Զորավար Անդրանիկ» միությանը: Ենթասպա Ամիրխանյանը այժմ, որպես պայմանագրային զինծառայող, պաշտպանում է հայրենի Կոթիի սահմանները: Ծառայությունից ազատ ժամանակ չորս երեխաների հայրը ազատ ոճի  ըմբշամարտի գաղտնիքները փոխանցում է կրտսեր որդուն՝ Վարդան Ամիրխանյանին: Վերջինիս 12 տարին կլրանա առաջիկա հունվարին:

Դեկտեմբերի 13-15-ը Երեւանում օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում Թաթուլ Կրպեյանի հիշատակին կայացած ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան առաջնությունում կոթեցի Վարդան Ամիրխանյանը տանելով 6 հաղթանակ՝ 26 կգ քաշային կարգում դարձել է մրցաշարի հաղթող: Նրա հայրն այս հաղթանակը կարեւորում է նաեւ նրանով ,որ նա լինելով ազատամարտիկ՝ կապ է պահպանում Թաթուլ Կրպեյանի ընտանիքի հետ: Բաղիշը երախտագիտություն է հայտնում Նոյեմբերյանի զորամասի հրամանատարությանը, որ կարողացավ ներկա լինել մրցաշարին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031