Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանի ամանորյա մաղթանքը. «Աստված տա, դրամ-դոլար հարաբերությունը գոնե էս մակարդակին պահենք»

Դեկտեմբեր 22,2014 19:51

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հանդիպելով լրագրողներին, շնորհավորելով նրանց գալիք տարին ու շնորհակալություն հայտնելով նորմալ համագործակցության համար, տեղեկացրեց, որ Գյումրին սեփական եկամուտների հավաքագրումը կատարել է 100 տոկոսից ավելի:

Ըստ քաղաքապետի, մեծ թվով ավտոմեքենաներ են ներկրել Գյումրի, որի շնորհիվ էլ Գյումրու քաղաքապետարանը կարողացել է սեփական եկամուտների հաշվին ևս երկու փողոց կահավորել: Գյումրու քաղաքապետի հավաստմամբ, մյուս փողոցների վրա էլ գործ կանեն, միայն թե, նրա բառերով ասած. «Աստված տա դրամ-դոլար հարաբերությունը գոնե կարողանանք էս մակարդակին պահենք »: Ըստ քաղաքապետի, եթե փոփոխություն եղավ, դրամը արժեզրկվեց, բնականաբար իրենք գալիք տարում չեն կարողանա այնքան աշխատանք կատարել Գյումրիում, որքան արել են 2014 թվականին, ինչքան էլ որ քաղաքի բյուջեն 2015 թվականի համար  պլանավորած լինեն 100 միլիոնով ավել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նաիրի says:

    Վարդանիկի վերջին բոցը
    Տոնածառի լույսերը վառելու օրը Վարդանիկը հարձակվել է քաղաքապետարանի դեմի եղնիկների վրա, որ կոտոշները պոկի, մարդու սիրտն էլ էդ գիշեր կոտոշ է ուզել: Սաղ քաղաք էդ կխոսա

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031