Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ` երիտասարդ աղջկա առեւանգման դեպքի առթիվ

Դեկտեմբեր 22,2014 21:13

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  երիտասարդ աղջկան առեւանգելու դեպքի առթիվ։

2014թ. դեկտեմբերի 16-ին` ժամը 18։35-ին, Սիսիան քաղաքի բնակիչ Ս.Իսրայելյանը գրավոր հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Հարժիս գյուղի բնակիչն ամուսնության նպատակով առևանգել է դստերը:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղի բնակիչ Հայրապետը, նախնական համաձայնության գալով համագյուղացի, միաժամանակ նաև աղջկա ազգական  Հովհաննեսի եւ իր  ազգական Արթուրի հետ, 2014թ. դեկտեմբերի 16-ին` ժամը 12-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Չարենցի փողոցում տեղակայված զորամասի մոտակայքից, ամուսնության նպատակով, բռնություն գործադրելով, առևանգել է Սիսիան քաղաքի բնակչուհուն և նրա կամքին հակառակ նստեցրել իր կողմից շահագործվող «Վազ 2106» ավտոմեքենան եւ տարել  Գորիս։ Աղջիկը մերժել է ամուսնության առաջարկը, որի պատճառով հաջորդ օրը` ժամը 03-ի սահմաններում, նրան վերադարձրել է տուն:

Առևանգման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում  է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031