Լրահոս
Օրվա լրահոսը

Ջազն ու ռոքը՝ թառով. կայացավ ֆոլկ ֆյուժն խմբի ձայնասկավառակի շնորհանդեսը

Դեկտեմբեր 22,2014 21:45

«Miqayel Voskanyan and Friends»  ֆոլկ ֆյուժն երաժշտական ոճում հանդես եկող խումբն արդեն երեք տարի է, ինչ  փոփ, ռոք, ջազ, բլյուզ ոճերը համեմում է հայկական ժողովրդական գործիքով՝ թառով: Այսօր արտ սրճարաններից մեկում խումբը ներկայացրեց  «Folk Fusion by Miqayel Voskanyan and Friends band» դեբյուտային  ալբոմի համերգ-շնորհանդեսը: Ձայներիզում ընդգրկում է 10 ստեղծագործություն, որոնք էթնիկ հիմքով տարբեր ժանրերի միախառնություն են: Բոլոր ստեղծագործությունների հեղինակը  բենդի առաջնորդ  Միքայել Ոսկանյանն է, գործիքավորումը կատարվել է բենդի ուժերով:

Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ Միքայել Ոսկանյանը նշեց, որ CD թողարկելու մտահաղացումը ծնվում է այն ժամանակ, երբ բավականաչափ ստեղծագործություններ կան ու ցանկություն կա դրանք հանձնել ունկնդրի դատին՝ ալբոմի տեսքով: Խմբի անդամների  աշխատասիրության շնորհիվ մեծ ցանկությունն արդեն  իրականություն է: Տղաները սրա վրա կանգ չեն առնում. մտածում են տեսահոլովակ նկարելու մասին, շրջագայության առաջարկներ ունեն, որոնք դեռ քննարկման փուլում են: Բենդի սիրահարները չեն էլ հասցնի «շունչ քաշել». ձայնասկավառակի նոր ստեղծագործություններին շուտով կմիանան նորերը:

10882281_637738776355114_2553712317753127658_n

Միքայել Ոսկանյանը (թառ), Դավիթ Մելքոնյանը (սաքսոֆոն), Արման Պեշտմալջյանը (ստեղնաշարային գործիքներ), Գուրգեն Էբեջյանը (բաս կիթառ), Մովսես Էբեջյանը (հարվածային գործիքներ) և հատուկ հրավիրված երաժիշտ Էդուարդ  Հարությունյանը (պերկուսիա) իրենց իսկ փորձով  ցանկանում են փաստել՝ ֆոլկ երաժշտությունը նորաձև է, իսկ երբ  ազգային  երաժշտությանը նոր լուծումներ ես տալիս, այն դառնում է ոչ միայն հետաքրքիր, այլև ինչ-որ չափով նույնիսկ էկզոտիկ: Տղաների մոտ ստացվել է «հին» երաժշտությանը «նոր հագուստ հագցնել» ու այն ավելի ըմբռնելի դարձնել ունկնդիրների համար:

Երեկոյի ընթացքում բենդը  ներկայացրեց իր ալբոմն ու  զրուցեց հանդիսատեսի հետ: Հնչեցին նոր ստեղծագործություններ,  ելույթ ունեցան այլ բենդեր ու երաժիշտներ:

«Miqayel Voskanyan and Friends» բենդի կատարումներից՝

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031