Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը միացրել է մայրաքաղաքի տոնական լույսերը. (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 22,2014 22:05

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդու՝ փոքրիկ Մուշեղի հետ միասին Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ միացրել է 32 հազար լուսադիոդային սարքերով ու շուրջ 2600 խաղալիքներով զարդարված հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը:  Տոնին մասնակից փոքրիկների խնդրանքով և ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ մոտեցել է մայր եղևնուն և օգնել նրանց կախելու գլխավոր տոնածառի վերջին խաղալիքը:

MHM92404

Լույսերի միացմանը զուգահեռ՝ լուսավորվել են նաև մայրաքաղաքի վարչական բոլոր  շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև շատրվանները:

MHM92406-copy

Հանդիսությունն ուղեկցվել է շքեղ հրավառությամբ ու տոնական համերգով: Հանրապետության հրապարակում հավաքված Երևանի բնակիչներին ու մայրաքաղաքի հյուրերին իրենց կատարումներով ողջունել են հայ էստրադայի սիրված երգիչներն ու մանկական երգչախմբերը:

MHM92408-copy

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն արել է հնարավորը, որպեսզի ամանորյա տոները մայրաքաղաքի բնակչության և Երևանի հյուրերի համար լինեն լիարժեք տոնական:

MHM92409

«Մայրաքաղաքում արդեն պաշտոնապես մեկնարկեցին ամանորյա տոնական միջոցառումները: Երևանի քաղաքապետարանն արել է հնարավորը, որպեսզի ամանորյա տոները մեր բնակչության և մայրաքաղաքի հյուրերի համար լինեն լիարժեք տոնական և մարդիկ կարողանան լիասիրտ ուրախանալ ու հանգստանալ: Տարբեր միջոցառումներ, ներկայացումներ, համերգային ծրագրեր են կազմակերպվելու ինչպես Հանրապետության հրապարակում, այնպես էլ բոլոր վարչական շրջաններում, և ամենևին էլ պարտադիր չէ, որ տոնը նշելու համար մեր համաքաղաքացիները անպայման այցելեն կենտրոն: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում տոնական ձևավորման աշխատանքները ևս իրականացվել են բոլոր 12 վարչական շրջաններում»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կոչ է արել  մայրաքաղաքի բնակիչներին լինել ավելի ակտիվ և դառնալ տոնական միջոցառումների անմիջական մասնակիցը:

MHM92410-copy

«Ես պարզապես ուզում եմ կոչ անել մեր բոլոր համաքաղաքացիներին, մեր հյուրերին՝ այս օրերին մի կողմ թողնել հոգսերն ու լիարժեք ուրախանալ: Ասում են՝ ինչպես դիմավորում ես տարին, այնպիսին էլ այն անցնում է. եկեք միասին, բարձր տրամադրությամբ դիմավորենք 2015 թվականն ու մաղթենք, որ այն բոլորիս համար լինի խաղաղության, առողջության, հաջողության ու երջանիկ տարի»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ Երևանի քաղաքապետը շրջել է նաև Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգում, ծանոթացել տոնական ձևավորման աշխատանքներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031