Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլոդյա Ավետիսյանի դստեր նամակը նախագահին. «Խնդրում եմ պապայիս ազատել». NEWS.am

Դեկտեմբեր 31,2014 11:40

Պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6,5 տարվա ազատազրկման դատապարտված եւ արդեն մեկ տարի 3 ամիս կալանավայրում գտնվող Վոլոդյա Ավետիսյանի 7-ամյա դուստրը՝ Սվետա Ավետիսյանը, միայն մեկ նվեր է ուզում Նոր տարվա համար՝ հոր ազատությունը։ NEWS.am-ի հետ զրույցում փոքրիկ Սվետան ասաց, որ այդ նվերը հանրապետության նախագահից է խնդրել, եւ նույնիսկ նամակ է գրել նրան։

«Պապան էն ժամանակ գնում էր միտինգի, որ ժողովրդին պաշտպանի ու թոշակները բարձրացնի, հիմա ես նախագահից խնդրում  եմ, որ պապայիս ազատի ու տուն բերի, թողնի` մենք մեր համար հանգիստ ապրենք»,-ասաց փոքրիկ Սվետան։

Վոլոդյա Ավետիսյան կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը, շարունակում է պնդել, որ ամուսնու մեղադրանքը շինծու է, եւ իրենք չեն փոշմանում Վոլոդյայի՝ ազատամարտիկների սոցիալական պայմանները բարելավմանն ուղղված պայքարի համար. «Ինքը կալանավայրում էլ է շարունակում պայքարել, մենք միանում ենք իր պայքարին, արդեն 6 ամսական երկու թոռնիկներով, որոնց Վոլոդյան միայն նկարներով է տեսել»։

Տիկին Մարգարիտայի կարծիքով՝ Վոլոդյայի անմեղությունն ապացուցում է նաեւ այն, որ նրան նախաքննության ընթացքում գումար եւ պաշտոն են առաջարկել:

«Այս ամենը տեղի ունեցավ Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից հետո, երբ նրանք համաձայնության չեկան, եւ Վոլոդյան չդադարեցրեց ազատամարտիկների սոցիալական խնդիրների համար պայքարը»,-ասաց տիկին Մարգարիտան։

Տիկին Մարգարիտան կարծում է, որ հիվանդ որդուն՝ Ավետիսին բանակ զորակոչելը ամուսնու վրա ազդելու միջոց էր, որպեսզի նա հետ կանգներ իր պայքարից։

Նրա խոսքով՝ Ավետիսի առողջական վիճակը հիմա էլ լավ չէ. «Ես չեմ ցանկանում, որ որդիս չծառայի, եթե մեկ տարի ծառայել է,թող շարունակի, բայց միայն նորմալ բուժվելուց, վիրահատվելուց հետո: Ստամոքսի խոցը ցավում է, զոբն է իրեն նեղություն տալիս, դե բնական է՝  իրանք գիտեն, որ հիվանդ է, բայց ասում են՝ վիճակը լավ է»։

Ամանորին տիկին Մարգարիտան ազատություն մաղթեց Վոլոդյային եւ մյուս քաղբանտարկյալներին:

Մանրամասները կարող եք կարդալ` NEWS .am կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031