Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիացի բժիշկը լիովին բուժվել է Էբոլայից. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 02,2015 18:52

Սիերա Լեոնեում Էբոլա տենդով վարակված իտալացի բժիշկ Ֆաբրիցիո Պուլվիրենտին լիովին բուժվել է և դուրս է գրվել հիվանդանոցից:

Նման հայտարարությամբ, ինչպես փոխանցում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, հանդես են եկել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի («Լազարո Սպալենզանի») ներկայացուցիչները, որտեղ Պուլվիրենտին բուժվում են անցած նոյեմբերի վերջից:

Նա առաջին իտալացին էր, ով Աֆրիկայում վարակվել էր Էբոլայով և Հռոմ էր տեղափոխվել նոյեմբերի 25-ին երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով: Իտալական Emergency մարդասիրական կազմակերպության գծով Սիերա Լեոնեում աշխատող բժշկին բուժել են փորձարարական մեթոդով:

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031