Լրահոս
Օրվա լրահոսը

Էդ. Նալբանդյան. Վահանը  մեր կողքին է, կենդանի. News.am

Հունվար 02,2015 21:05

News.am. Վահան Հովհաննիսյանը մեծ հայրենասեր էր, քաղաքական, պետական գործիչ, մտավորական, մարտիկ, նաեւ նվիրված իր ընտանիքին, լավ ամուսին, սիրող որդի եւ զավակ: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում քաղաքական գործչի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում Վահան Հովհաննիսյանին այսպես բնութագրեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ցավոք, Վահանը կարճ ժամանակով դեսպան եղավ, մեծ ծրագրեր ուներ, մեծ եռանդ ուներ, նա նաեւ մեծ դեր է ունեցել արտաքին քաղաքականության մեջ` ներկայացնելով Հայաստանը տարբեր խորհրդարանական վեհաժողովներում, ղեկավարելով հայկական պատգամավորական պատվիրակություններ: Նա վառ անձնավորություն էր. դժվար է պատկերացնել, որ Վահանն այլեւս մեր կողքին չէ: Նրանք, ովքեր ճանաչել եւ շփվել են Վահանի հետ, գիտեն եւ այդպես էլ պատկերացնում են, որ Վահանը  մեր կողքին է, կենդանի»,- ասաց նախարարը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031