Լրահոս
Օրվա լրահոսը

Առատ տեղումների պատճառով փակ են Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները

Հունվար 07,2015 19:23

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին`
ժամը 19:00-ի դրությամբ, գետնաբքի և վատ տեսանելիության պատճառով
դժվարանցանելի են Ապարան-Արագած, Արթիկ-Արագած, Սևան-Դիլիջան
ճանապարհահատվածները:

Ճանապարհաշինարարների կողմից կատարված մաքրման և մշակման աշխատանքներից
հետո Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բաց է, սակայն ուժեղ բքի պատճառով այն
դեռևս դժվարանցանելի է:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս ժամը 20:00-08:00-ն ընկած
ժամանակահատվածում չօգտվել այդ ճանապարհահատվածից:

Ախուրյանի, Սևանի, Ապարանի, Գյումրու, Արթիկի, Գավառի, Մարտունու
ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Սևանում քամի է,
իսկ Մեղրիում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում
են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են  Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031