Լրահոս
Օրվա լրահոսը

Անբավարար տեսանելիության պատճառով որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

Հունվար 08,2015 20:20

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում ուժեղ գետնաբուք է սկսվել:

Անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Արթիկի, Թալինի,
Մարալիկի, Աշոցքի, Ապարանի, Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքի
ավտոճանապարհները:

Բքի պատճառով փակ են Աշոցքից Տաշիր տանող հանրապետական նշանակության
ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Քեթիի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Մոստովիկում, Վայքում, Սիսիանում, Աշոցքում, Գավառում, Գորիսում,
Եղեգնաձորում, Կապանում, Մեղրիում, Վարդենիսում, Մարտունիում, Արագածում
տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների
կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:

Միջպետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031