Լրահոս
Օրվա լրահոսը

22 տարի Ռուսաստանում բնակվելուց հետո  հայաստանցին ստիպված լքել է այդ երկիրը

Հունվար 08,2015 21:41

Այրում քաղաքի նախկին բնակիչ, 48-ամյա  Հայկազ Գրիգորյանը 22 տարի բնակվում էր Ռուսաստանում: Նա Տուլայի մարզի Եֆրեմով քաղաքում զբաղվել է բնակելի տների շինարարությամբ: Նրա կինը եւ չափահաս երկու զավակները Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են: Հայկազը մեզ ասաց, որ ինքը, թեև Ռուսաստանի քաղաքացի չէ, սակայն տարիներ շարունակ բնակվել է օրինական հիմունքներով:

2013թ. անձնագրային ռեժիմի խախտման համար նրան դատարանի վճռով տուգանել են  4500 ռուբլու չափով: Հայկազի վկայությամբ՝  դատարանում չեն հայտնել, որ իրեն  Ռուսաստանից արտաքսել են:2014թ.  Հայկազը  մեկնել է Ուկրաինա, որից հետո պարզվել է, որ նա Ռուսաստանում կեցության հետ կապված խնդիրներ ունի: Այդ պատճառով նրան կրկին տուգանել են 4500 ռուբլու չափով, որոշ ժամանակ անց՝ եւս 2 հազար ռուբլու չափով: 2013թ. սեպտեմբերի վերջից,  նա շուրջ 2 ամիս գտնվել է  կալանքի տակ: Հ. Գրիգորյանի վկայությամբ՝ այդ ընթացքում Ռուսաստանի միգրացիոն ծառայությունները պետք է իր վերաբերյալ  հարցում անեին Հայաստանի համապատասխան ծառայությանը, որը, սակայն,  չի արվել: 2013թ.  նոյեմբերի 20-ին նա  ռուս ոստիկանների ուղեկցությամբ մեկնել է օդանավակայան, այնտեղից էլ՝ Հայաստան:

Հ. Գրիգորյանը չգիտի՝ ինքը  որքան ժամանակով է արտաքսված Ռուսաստանից: Նա մտադիր է կապվել Ռուսաստանում  բնակվող հոր հետ, որպեսզի վերջինս ճշտի այդ :

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Շատ շատերին գիտեմ, որ տարիներով ապրելով Ռուսաստանում, չեն զբաղվել իրեն կեցության օրինակացման հարցերով: Ունենալով դրա համար ռեալ և օրինական հնարավորություններ: երկար ժամանակ բավականաին լոյալ է եղել երկրի իշխանությունների վերաբերմունքը, հիմա խստացել է: Ռուսաստանի հայերի միությունը ևս այդ ուղղությամբ կազմակերպված աշխատանք չի տարել: Եվ հիմա բոլորը մեղավոր են, բացի հենց մեր աշխատանքային միգրանտներից:

  2. Սեւակ says:

    Մեկա. չեք համոզի 😀

  3. Սեւակ says:

    Այն՝ ինչ Դուք ներկայացնում եք ռուսաստանի կողմից որպես «վատ բան», մի կաթիլ ջուր է օվկիանոսում այն բանի համեմատ՝ ինչ հայը անում է հայի գլխին, այն էլ ՄԱՅՐ Հայաստանում: Եւ եթե ձեր թերթը կարդում են մեր միամիտ սփյուռքահայ բարեկամները, կարող է մի տեղ իմաստ ունի ձեր այս ՋԱՆՔԵՐԸ, բայց եթե տեղացիների համար եք գրում՝ ասեմ մեր հայկական հի՜ն ձեւով՝ ՀԸ-Ը, մեկա, չեք համոզի:

  4. Մենք քարոզչությամբ կամ հակաքարոզչութամբ չենք զբաղվում, պարզապես ներկայացրել ենք կոնկրետ մարդու պատմություն: Նյութի մեջ որեւէ գնահատական կամ վերաբերմունք չկա:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031