Լրահոս
Օրվա լրահոսը

Դուրս էին եկել Սևանա լիճ և մառախուղի պատճառով չէին կարողանում ետ վերադառնալ

Հունվար 08,2015 22:00

Հունվարի 8-ին, ժամը 14.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչներ Ռ. և Ա. Խաչատրյանները մոտ 4 ժամ առաջ մոտորանավակով դուրս են եկել Սևանա լիճ և վատ տեսանելիության պատճառով (մառախուղ) չեն կարողանում ետ վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել  ՀՓՋ-ի օպերատիվ խումբը և  ջրափրկարարական ջոկատը:

Ափամերձ հատվածում փրկարարները իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Քաղաքացիներ Ռ. և Ա. Խաչատրյաններից տեղեկատվություն է ստացվել, որ դուրս են եկել լճի ափամերձ հատված և տեղի ուժերով վերադառնում են տուն:

Փրկարարները Արծվանիստ գյուղի մոտակայքից քաղաքացիներին անվնաս տեղափոխել են իրենց բնակարան:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031