Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին 17-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. shamshyan.com

Հունվար 09,2015 22:00

Այսօր՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ, 17-ամյա Հովհաննես Թովմասյանը իր վարած Mercedes մակնիշի 98 AT 098 համարանիշի ավտոմեքենայով Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Զորակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Թովմասյանն ու նրա ուևորներ, Արմավիրի մարզի Դարակերտ գյուղի բնակիչներ՝ 15-ամյա Յուրի Խաչատրյանն ու 16-ամյա Վիրաբ Թանգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի կենտրոնական հիվանդանոց, որտեղից էլ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Նյութի մանրամասները կարդացեք  shamshyan.com -ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031