Լրահոս
Օրվա լրահոսը

Ապարանում տեղում է ձյուն, իսկ Արագածում բուք է

Հունվար 10,2015 20:50

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ  է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Սոթք – Քարվաճառ  և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն, իսկ Արագածում բուք է:

ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031