Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանի բնակիչները մյուսներից հաճախ են համացանցում փնտրում պոռնո

Հունվար 11,2015 19:04

Նախկին Խորհրդային միության հանրապետության բնակիչների շարքում՝ Ղազախստանի բնակիչները մյուսներից հաճախ են հետաքրքրվում պոռնոյով: Ըստ news-r.ru-ի՝  այս երկրում ավելի հաճախ են, քան մյուսներում՝ համացանցի որոնողական համակարգերում արվում համապատասխան հարցումներ:

ԱՊՀ անդամ երկրների հետաքրքրությունների հետազոտությունն իրականացրել է Wordstat վիճակագրական ընկերությունը: Այն անցկացրել է որոնողական համակարգերում նախկին ԽՍՀՄ պետությունների բնակիչների կատարած ավելի հաճախակի հարցումների դիտարկում: Ընդ որում՝ վիճակագրական մշակման են ենթարկվել միայն այն որոնողական հարցումները, որոնք հավաքված էին կիրիլիցայով:

Ինչպես պարզվել է՝ «Յանդեքսում» ավելի հաճախ պոռնկագրական նյութեր են փնտրում Ղազախստանի բնակիչները: Նրանք այս չափանիշով գերազանցել են ԱՊՀ անդամ մնացած բոլոր երկրների ներկայացուցիչներին:

Google-ի օգտատերերից դարձյալ ամենահաճախը պոռնո են փնտրում Ղազախստանի բնակիչները. սա հաստատել են արդեն ընկերությունում: Քանի որ որոնողական այս համակարգն օգտագործում են ամբողջ աշխարհում՝ սա նշանակում է, որ իրենց հարցումները կիրիլիցայով գրող՝ պոռնոյի ամենամեծ սիրահարները երկրագնդում բնակվում են հենց այս երկրում:

Իսկ եթե դիտարկվեն լատինատառ արվող հարցումները՝ վարկանիշային ցուցակի առաջին տեղում կլինի Լեհաստանը, երկրորդ տեղում՝ Բրազիլիան, իսկ երրորդում Բոսնիան ու Հերցեգովինան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031