Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ խաղաղապահների հերթական ստորաբաժանումը մեկնել է Աֆղանստան

Հունվար 12,2015 15:20

Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով հունվարի 11-ին հայ  խաղաղապահների 65 հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա:

Մինչև Աֆղանստանում տեղակայվելը` հայկական զորախումբը կմասնակցի 3-4 շաբաթյա վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների, որից հետո կմեկնի Աֆղանստանի Մազարի-Շարիֆ քաղաքի Մարմալ ռազմաբազա: Այստեղ հայկական ստորաբաժանումը գերմանական զորախմբի կազմում կպաշտպանի Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը:

Զվարթնոց օդանավակայանում խաղաղապահներին հաջողություն մաղթեց ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, ով վերջին ցուցումները տվեց սպասվող 6-ամսյա ծառայությունից առաջ:

Իր օրհնության խոսքը հղեց և բարի երթ մաղթեց նաև ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և յուրաքանչյուր խաղաղապահի նվիրեց մեկական աղոթագիրք:

Զորախմբի հրամանատար, մայոր Հերբերտ Վարդանյանն էլ վստահություն հայտնեց, որ այս անգամ ևս իրենք հայրենիք կվերադառնան միջազգային ասպարեզում հայ խաղաղապահի բարի համբավն ու պատիվը բարձր պահած:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031