Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Դեմոկրատները դիմում են ՀՀ պատկան մարմիններին գործն առավել թափանցիկությամբ և հանրային բացարձակ հաշվետվողականությամբ վարելու հորդորով

Հունվար 12,2015 22:30

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը  խստորեն դատապարտում է Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի հանդեպ տեղի ունեցած աննախադեպ ոճրագործությունը:

Մեր վրդովմունքն ու մտահոգությունն ենք հայտնում Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ներկայացուցչի կատարած բարբարոս գործողությունների վերաբերյալ։

Մինչև նախաքննության ավարտը զերծ մնալով քաղաքական գնահատականներ տալուց` դիմում ենք ՀՀ պատկան մարմիններին գործն առավել թափանցիկությամբ և հանրային բացարձակ հաշվետվողականությամբ վարելու հորդորով։

Մեր խորագույն ցավակցությունն ենք հայտնում Ավետիսյանների ընտանիքի  հարազատներին և ընկերներին, հայտնում ենք մեր զորակցությունը։

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031