Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանություն մոմավառության ժամանակ. «Մի՛ պղծիր նրանց հիշատակը». (Տեսանյութ)

Հունվար 13,2015 22:00

Ազատության հրապարակում այսօր մոմավառություն էր կազմակերպվել՝ ի հիշատակ Ավետիսյանների, որոնք սպանվել են Գյումրիում: Մարդկանց հոսքն Ազատության հրապարակ այս պահին էլ դեռ շարունակվում է:

Մոմավառության ժամանակ վիճաբանություն եղավ նախկին քաղբանտարկյալ Գոռ Սարգսյանի եւ թատերագետ, մոմավառության մասնակից Լեւոն Մութաֆյանի, մյուս մասնակիցների միջեւ:

Գոռ Սարգսյանը բարձրաձայն դիմեց հավաքվածներին՝ կոչ անելով կուսակցական, քաղաքական հայացքները մի կողմ դնել եւ լուրջ հավաք կազմակերպել՝ կենտրոնանալով այս կոնկրետ դեպքի վրա. «Սա առաջին անգամը չէ: Իրավապահ մարմինները, որոնց կարողա-ները սարսափելի վրդովմունք են առաջացնում, եթե մենք դատարանում սկսենք մեր այս միջոցառումը: Հաստատ սրա ավելիին ենք մենք արժանի: Ես, ճիշտն ասած  սպասում էի ավելի մեծ մարդկանց խումբ, ավելին էի սպասում, բայց սա ուղղակի անտարբերության գագաթնակետն է, սենց բան չի կարելի անել: Եթե մենք հանգիստ լինենք, դատական պրոցեսը աբսուրդային ձեւով է վերջանալու: Ես չգիտեմ, դատ կլինի, կամ չի լինի, դա արդեն հարցի երկրորդ մասն է: Իհարկե, եթե մենք սենց հավաքվենք, այ սենց չափերով, իհարկե, կարող է չլինի»: Գոռ Սարգսյանին բարկացրել էր ֆեյսբուքյան բարձրագոչ հայտարարությունները՝ ուղղված մարդասպանին: Ըստ Գոռ Սարգսյանի, դրանք ուղղակի փուչիկներ են, եթե չեն եկել մոմավառության եւ միասնական չեն. «Բոլորս պարտավոր ենք սրանով ստեղծել ու դառնալ քաղաքացիական նախաձեռնության անդամ»:

IMG_0767

Մոմավառության մասնակիցներից ոմանք դժգոհեցին. «Ստեղ մի՛ միտինգ արեք, հա, ստեղ միտինգի չենք հավաքվել, հիշատակն ենք նշում»:

Վիճաբանության միջամտեց Լեւոն Մութաֆյանը՝ ասելով. «Տղաս, սա քաղաքական ակցիա չի, Գյումրու համար դու այսքան ոչինչ չես արել, եւ հիմա մի՛ խոսիր ու մի՛ պղծիր նրանց հիշատակը: Սա մի՛ օգտագործեք PR-ի համար»:

IMG_0765

Ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում Գոռ Սարգսյանն ասաց, որ իրեն բարկացրել է մարդկանց անտարբերությունը, որ չեն եկել մոմավառության. «Որոշակի ԶԼՄ-ներ տարածում են նյութեր այդ ռուս …-ի մասին, որ ինքը միգուցե հոգեկան հիվանդ է եւ այլն: Նման բաներն արդեն տեղիք են տալիս, որ մարդիկ մտածեն՝ երեւի հոգեկան հիվանդ է եղել, դրա համար է այդ քայլին գնացել: Արդեն մեղմացուցիչ հանգամանքներ են ուզում կիրառել դատի համար: Ես լիարժեք բացառում եմ նրա հոգեկան հիվանդ լինելը: Ես եղել եմ զինվորական, ծառայել եմ բանակում: Նմանատիպ հոգեկան հիվանդները բանակում չեն ծառայում: Ասել, որ նա նոր դառավ հոգեկան հիվանդ՝ աբսուրդ է: Ես կարող եմ ասել, թե ինչի համար կարող են արած լինել սա՝ վախի մթնոլորտը մեծացնելու՝ ռուս զինվորի հանդեպ: Քանի որ ներկայիս դրությամբ ՀՀ-ում արդեն իսկ մեծ զանգված չի ուզում այս ռուսամետությունը, ուզում են որոշակի միջոցներով վախի մթնոլորտը մեծացնել: Ես համոզված եմ, ներկայումս շատ հայ երիտասարդներ զգուշություն կունենան ռուս զինվորականի հանդեպ»:

Ըստ Գոռ Սարգսյանի, անհեթեթություն է նաեւ, որ ՌԴ-ն պետք է քննի գործը մարդասպանի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Եթե նա «հոգեկան հիվանդ»է, ինչպե՞ս են ուղարկել արտասահման ծառայելու: Ռուսական բազայում շա՞տ են իր պեսները:

    Եթե նա «հոգեկան հիվանդ» է, ինչու՞ չմորթեց հենց ի՛ր ծառայակիցներին: Ով ասում է,որ սա «քաղաքական սպանություն չէ», նա բացարձակ դեմագոգ է կամ լրիվ միամիտ:

  2. Ժաննա says:

    Մնացել էր թատերագետը ասի ինչ ոնց, էս երկրում քաղաքագետ չկա? Ամեն մեկը թող իր գործով զբաղվի:

  3. Nara says:

    Հենց էլ քաղաքական սպանություն է—-ուղղված Ռուսաստանի, հայ- ռուսական բարեկամության դեմ: Ուկրաինայից հետո, հիմա էլ Հայաստանի հերթն է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031