Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Մարգարյանին նվիրված շախմատի 5-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 780 շախմատիստ

Հունվար 14,2015 14:47

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր Անդրանիկ Մարգարյանին նվիրված 5-րդ հուշամրցաշարի ընթացքին:

Ակադեմիայի տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է շախմատի մրցասրահում:

Քաղաքապետին ներկայացնելով ընթացքը՝ Սմբատ Լպուտյանը նշել է, որ հուշամրցաշարն այս տարի հավաքել է բացառիկ մեծ կազմ, որը շուրջ 100-ով ավելի է քան 2014թ-ին:

Պայքարն ընթանում է տարիքային տարբեր խմբերում և մասնակցում են 8-18 տարեկան շուրջ 780 շախմատիստներ: Հունվարի 8-ին մեկնարկած հուշամրցաշարը կավարտվի հունվարի 16-ին, մրցաշարի  բոլոր  հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով և դիպլոմներով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031