Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Միրզոյանն ու Անջեյ Կասպշիկն անդրադարձել են ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ընդհատված պլանային դիտարկմանը

Հունվար 19,2015 21:49

Հունվարի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի՝ ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով ընդհատված պլանային դիտարկմանը։

Կարեն Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիքների այդպիսի կոպիտ խախտումը իրավիճակի սրմանն ուղղված պաշտոնական Բաքվի կողմից որդեգրած քաղաքականության հերթական դրսևորումն է։

Զրուցակիցները երկուստեք կարևորել են շփման գծում կայունության պահպանման անհրաժեշտությունը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031