Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում այս պահին սպանված Ավետիսյանների տան դիմաց (Տեսանյութ, ֆտոշարք)

Հունվար 19,2015 22:17

Փոքրիկ Սերյոժյայի մահվան լուրը ցնցել է գյումրեցիներին. Ավետիսյանների սպանված ընտանիքի սուգն ապրող քաղաքի բնակիչները էլ ավելի  են զայրացել, գյումրեցիների զայրույթը զսպելն անհնարին է, ամենուր ողբ ու լաց է, անգամ ոստիկանության շենքի մեջ: Այս պահին Ավետիսյանների տան դիմաց մոմավառություն է. ծանոթ, թե անծանոթ, լսելով փոքրիկ Սերյոժայի մահը, մոմերը ձեռքերին, բարձրաձայն լացելով կամ հայհոյելով  շտապում են Մյասնիկյան 188 տուն, որտեղ կատարվել է դաժան սպանությունը:

Avetisyanneri tun-1

 

Հարևանների վիճակը բառերով ներկայացնելն անհնար է, նրանք պահանջում են ոճրագործին հանձնել հենց հարևաններին, որ մարմնի մասերը կտոր-կտոր անեն: «Բերեք տվեք ինձ, խնդրում եմ, բերեք կտորների բաժանեմ, որ հասկանա իր արարքի դաժանությունը»,-ասում էր հարևաններից մեկը:

Avetisyanneri tun-3

Ոստիկանները հսկում են Ավետիսյանների տան մուտքը:  Մոմավառության եկած քաղաքացիներից մեկն էլ իր համոզմունքը հայտնեց, որ Ավետիսյանների սպանված ընտանիքի անդամների հոգիները թույլ չտվեցին, որ փոքրիկ Սերյոժան կենդանի մնար: «Տեսան, որ քոռ ու փուչ աշխարհ է, չկա արդարություն, տարան իրենց փոքրիկին էս աշխարհից, փուչ է էս աշխարհը, սուտ է»,-ասաց մոմավառության եկած երիտասարդը:

Մանրամասները՝ տեսանյութերում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031