Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Նշան եկեղեցում կատարվեց փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստի կարգը. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվար 20,2015 21:38

Այսօր ժամը 16.40-ի սահմաններում, երբ Գյումրու ռուսական ռազմաբազայում երկու երկրների ՝ ՀՀ և ՌԴ քննչական կոմտեների ղեկավարները խորհրդակցություն էին անցկացնում Վալերի Պերմայկովի գործը համատեղ քննելու մեխանիզմ մշակելու մասին, հարյուրավոր գյումրեցիներ և  հանրապետության տարբեր շրջանների բնակիչներ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ սպասում էին փոքրիկ Սերյոժայի Գյումրի տեղափոխմանը:

MHM92769-copy MHM92771-copy MHM92772-copy MHM92773-copy MHM92774 MHM92775 MHM92782 MHM92788-copy

Nune-1 Nune-3 Nune-5

Գյումրու կենտրոնում քայլելու տեղ չկար. այստեղ էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանն ու առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Անհնարին է նկարագրել, թե ինչ կատարվեց փոքրիկին Սուրբ Նշան եկեղեցի տեղափոխելու ժամանակ: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հոգեհանգստի կարգ կատարեց, հավաքվածները նրա հետ աղոթք բարձրացրեցին առ Աստված Ավետիսյանների ընտանիքի հոգիների հանգստության համար:

Վարչապետն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ նախագահի գլխավորությամբ ամեն ինչ արվում է ժողովրդի խնդրանքն ու պահանջը բավարարելու, ոճրագործության մեղավորներին արժանի պատիժ սահմանելու համար: Մինչ այս պահն էլ գյումրեցիները չեն հեռացել Սուրբ Նշան եկեղեցուց. Վարդանանց հրապարակում մոմավառություն է:

Nune-7 Nune-8 Nune-9

Մանրամասները տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031