Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. Շիրակի քննչական պետի տեղակալը Պերմյակովի համար փաստաբան է կանչել ոչ իրավական ճանապարհով

Հունվար 21,2015 20:42

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծում է, որ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նախկին փաստաբան Թամարա Յայլոյանը ոչ պատշաճ վարք է դրսեւորել՝ կեսից հրաժարվելով Պերմյակովի շահերի պաշտպանությունից:

«Նա կարող էր հրաժարվել հենց ի սկզբանե, եթե նման զգացմունքային վերաբերմունք ուներ այդ գործի նկատմամբ, իսկ համաձայնվելուց հետո էլ, երբ զգացմունքային վիճակ էր առաջացել, հրաժարումը պետք է համաձայնեցներ Պերմյակովի հետ, վստահ եմ, որ Պերմյակովը չէր պնդելու, որ մնար փաստաբան, եթե փաստաբանը չէր ուզում»,- Aravot.am-ին ասաց Ավետիք Իշխանյանը:

Ինչ վերաբերում է փաստաբանի կողմից Պերմյակովի ցուցմունքի որոշ հատվածներ հրապարակելուն, Ավետիք Իշխանյանն ասաց, որ այդ հրապարակման մեջ առանձնապես գաղտնիք չկար. «Նա բացահայտեց այն, ինչ արդեն հրապարակվել էր»:

Իրավապաշտպանի խոսքով, Յայլոյանին որպես պաշտպան ներգրավելը գործում ոչ իրավական է եղել. «Որովհետեւ նրան հրավիրել է վարույթ իրականացնող մարմինը, անձամբ են հրավիրել, եւ փաստաբանն իրավունք չուներ նրանց հրավերքով մասնակցություն ունենալ գործում»:

Հիշեցնենք, որ Թամարա Յայլոյանը news.am-ին պատմել էր, որ իրեն որպես փաստաբան ներգրավվելու հարցով դիմել է Շիրակի քննչական պետի տեղակալ Սահակ Մկրտչյանը՝ խնդրելով ներկայանալ ռուսական զորամաս:

Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով փաստաբանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին, կարծիք հայտնեց, որ թեեւ նա չի հրապարակել նախաքննական գաղտնիք, բայց կոռեկտ չէր հարցաքննության այդ մանրամասները հրապարակել:

Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը փաստաբանի նկատմամբ հարուցվել է հենց Պերմյակովի ցուցմունքից որոշ դրվագներ հրապարակելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031