Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ մարմիններն անտարբե՞ր են Պերմյակովի վերաբերյալ կոչի նկատմամբ

Հունվար 23,2015 23:00

Օրերս Վանաձորի քաղաքացի Նարեկ Խառատյանը կոչով դիմել էր Վանաձորի քաղաքապետին և ավագանուն` ինչպես իր խոսքում նշեց, պահանջելով հրավիրել արտահերթ ավագանու նիստ, հանդես գալ ուղերձով և պահանջել  պատասխանատու իրավապահ մարմիններից` 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ գլխավոր մեղադրյալ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործի նախաքննությունն ու դատավարությունը իրականացնել ՀՀ տարածքում, ՀՀ իրավապահների կողմից:

DSCF1326

 

Հունվարի 22-ին երիտասարդն իր կոչը փակցրեց Վանաձորի ավագանու նստավայրի և քաղաքապետի աշխատասենյակի դռների վրա:

Կոչը` Վանաձորի ավագանուն և քաղաքապետին հասել է: Այսօր քաղաքապետարանը պաշտոնական հայտարարություն է տարածել` հունվարի 26-ին ժամը 11-ին ավագանու արտահերթ նիստ հրավիրելու մասին, սակայն օրակարգում երիտասարդի պահանջը մտցված չէ:

Ի՞նչ դիրքորոշում ունի ավագանին և քաղաքապետը այս հարցի վերաբերյալ և կկատարեն արդյո՞ք որևէ քայլ, մանավանդ այն դեպքում, երբ մի քանի ավագանու անդամներ մեղմ ասած բացասական մոտեցում են ցույց տվել այս նախաձեռնությանը:

Հենրի ՄԽԻԹԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031