Լրահոս
Օրվա լրահոսը

Ստավրոպոլում մահվան ելքով կռվին մասնակցած Ալեքսանդր Մանուչարյանը ներկայացել է ոստիկանություն. Блокнот

Հունվար 24,2015 14:07

Միներալնիյե Վոդի քաղաքում հունվարի 21-ին մահվան ելքով զանգվածային կռվին մասնակցած Ալեքսանդր Մանուչարյանը ներկայացել է ոստիկանություն, հայտնում է «Բլոկնոտ»-ը:

Դատարանը խափանման միջոց է ընտրել 2 ամսով կալանքը: Նույնքան ժամանակ կալանավայրում կանցկացնի Միխայիլ Գրիգորյանը, որը կռվի արդյունքում ՆԳՆ ներքին զորքերի ծառայող Դմիտրի Սիդորենկոյի սպանության մեջ գլխավոր կասկածյալն է:

Սպանության մյուս կասկածյալը՝ Կարեն Թովմասյանը, դեռ հետախուզման մեջ է:

Ականատեսների պատմելով՝ կռիվը սկսվել է Գյումրու ողբերգության շուրջ խոսակցություններից:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031