Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունը կողջունի Թուրքիայի անդամակցությունը. Hurriyet Daily News

Հունվար 24,2015 17:27

Hurriyet Daily News-ը գրում է, որ Թուրքիայում Ղազախստանի դեսպան Ժանսեիթ Թումեբաեւը ասել է, որ Թուրքիայի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը ողջունելի է, թեեւ Թուրքիան դեռ պաշտոնական հայտ չի ներկայացրել:

Նա լրագրողներին հայտնել է, որ հունվարի 22-ին Անկարայում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղրղըզստանի դեսպանների համատեղ ասուլիսի ընթացքում ասել է, որ մինչեւ միության ստեղծումը իրենք Թուրքիայի ղեկավարների հետ քննարկել են Թուրքիայի անդամակցության հարցը:

«Մենք կարեւորում ենք տնտեսության եւ առեւտրի ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությունը»,- ասել է Թուրքիայում Բելառուսի  դեսպան Անդրեյ Սավինիխը՝ հավելելով, որ իրենք կողջունեն Թուրքիայի՝ ԵՏՄ-ին միանալու ցանկացած հայտ:

Սավինիխը ասել է, որ ԵՏՄ-ի նպատակն է ապրանքաշրջանառության, ծառայությունների եւ կապիտալի ազատ տեղաշարժ, արդյունաբերության եւ գյուղատնտեսության համակարգված քաղաքականություն, համագործակցություն խոշոր ենթակառուցվածքային նախագծերի բնագավառում, ըստ նրա, նպատակներից է նաեւ ձեւավորել բնական գազի ու նավթամթերքների համատեղ էներգետիկ շուկաներ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031