Լրահոս
Օրվա լրահոսը

Բախվել են ավտոմեքենաներ

Հունվար 25,2015 10:19

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 24-ին, ժամը 23.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Գայի փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 53VR555 պետհամարանիշի և «Մերսեդես» մակնիշի 91NN101 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ն  (ծնվ. 1975թ.) տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ, ուղևոր Կ. Օ.-ն (ծնվ. 1999թ.) և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Վ. Վ.-ն (ծնվ. 1990թ.) տեղափոխվել են Չարենցավանի ԲԿ:
Բժիշկները Ա.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Վ.Վ.-ինը` միջին ծանրության, իսկ Կ.Օ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031