Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց  Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից՝ «Ն. Նազարբաևի մրցանակներ»  միջազգային մրցաշարը

Հունվար 25,2015 21:33

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտվեց  Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից՝ «Ն. Նազարբաևի մրցանակներ»  միջազգային մրցաշարը:

Մրցումների երկրորդ օրը մեր մարզիկներից ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը 82 կգ քաշային կարգում հաղթելով բոլոր գոտեմարտերը հասավ եզրափակիչ, սակայն ցավալիորեն պարտություն կրեց Ալի Կուրժևի հետ պայքարում և բավարարվեց արծաթե մեդալով:

Հիշեցնենք, որ երեկ 52 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը նվաճել էր ոսկե մեդալ:

Այսպիսով,  արձանագրենք՝  Մրցաշրջան 2015-ը հայ սամբիստները հաջող են սկսում:

Հավելենք, որ մեր երկու մեդալակիրներն էլ ներկայացնում են Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031