Լրահոս
Օրվա լրահոսը

Թեղուտի հանքի շահագործման ծանր հետևանքներն արդեն տեսանելի են

Հունվար 26,2015 10:53
Texut

Դեռևս 2014թ․ նոյեմբերին, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով` ՀՀ Լոռու մարզի Շնող գետի աղտոտվածության վիճակը պատկանում էր 5-րդ դասի, ինչը նշանակում է, որ գետը գտնվում է աղետալի վիճակում:  Շնող գետի աղտոտվածության նման աստիճան մինչ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման աշխատանքները սկսելը չի գրանցվել: Եվ սա այն դեպքում, երբ Թեղուտ գյուղում խմելու ջրի լուրջ խնդիրներ կան։

Հանքի շահագործումից ուղիղ մեկ ամիս հետո` հունվարի 21-ի երեկոյան, Թեղուտի մշակույթի պալատի դահլիճում տեղի ունեցած ազդակիր համայնքների բնակիչների հետ հանդիպմանը Թեղուտի և Շնողի գյուղացիները ընկերության պատասխանատուներից բացատրություն պահանջեցին Շնող գետն աղտոտելու համար: Նրանցից շնողցի Աշոտ Ադամյանը  հայտարարեց, որ 10 օր շարունակ հանքի պոչամբարից պոչանքներ են հոսել Շնող գետը: Այս մասին տեղեկանում ենք Հետք լրատվամիջոցից։

Սկզբում Գագիկ Արզումանյանը ընկերության խճի արտադրամասից գետը թափվող նստվածքների հետ կապված գյուղացիներին խոստանում է, որ այսուհետև  արտադրամասը կաշխատի Շնողի գյուղապետի հետ համաձայնեցված գրաֆիկով , որպեսզի գյուղացիներն իմանան իրենց անելիքը: Այսինքն՝ որպես այդպիսին, հաստատելով պոչանքների հոսելու փաստը, իսկ հետո՝ տեսնելով գյուղացիների շարունակվող ճնշումը, սկսում է պնդել, որ գետը պոչանքի պատճառով չէ աղտոտված։

Գյուղացիներին շարունակաբար սուտ խոստումներ տալը դարձել է վալլեքսի պաշտպանողական տակտիկան և արդեն անգիր արած արտահայտությունը, թե հանքը «համապատասխանում է եվրոպական ստանդարտներին», դեռ վաղուց փաստերով հերքված է։

Միգուցե հիմա՞ բնակիչները վերջապես հասկանան, որ հանքում աշխատանքի ժամանակավոր առկայությունը ստաբիլ եկամուտ ստանալու միջոց չէ և որ առողջ միջավայրում ապրելն ու պինդ առողջություն ունենալը ժամանակավոր են։

Հանքը պետք է փակվի, բայց որքան շուտ համայնքի բնակիչները գիտակցեն դրա անհրաժեշտություն, այնքան ավելի լավ հենց իրենց համար։

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031