Լրահոս
Օրվա լրահոսը

Հունան Պողոսյանը՝ ոստիկանության վրա ռուսական կողմի ճնշումների մասին

Հունվար 26,2015 16:17

Այսօր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը ասուլիս էր հրավիրել եւ խոսեց նաեւ Գյումրիի դեպքերի մասին:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ Ձեր նախորդ ասուլիսի ժամանակ ասացիք, որ ռուսական կողմն ունի տրամադրվածություն, որ Պերմյակովին հանձնի հայ իրավապահների հսկողությանը, սակայն մենք տեսանք, որ ռուսական կողմը նման տրամադրություն եւ ցանկություն չունի,Դուք զգո՞ւմ եք ճնշում ոստիկանության, իրավապահների վրա: Հունան Պողոսյանը պատասխանեց. «Բացարձակ: Ես ընդամենը հղում արեցի ռուս պաշտոնյաների՝ այդ պահին ռազմաբազայում գտնվող: Այսօր էլ, այո, պնդում եմ, նրանցից շատ շատերը ասացին, որ ճիշտ, արդարացի եւ օբյեկտիվ կլինի, որ քննվի կամ համատեղ խմբի կողմից, կամ հայկական կողմը քննի, բայց շեշտեցին, որ դա իրենց իրավասության տակ չի գտնվում, եւ համապատասխան գերատեսչությունները պետք է պարզաբանեն այդ հարցը»:

Եղան բազմաթիվ հարցեր՝ ինչո՞ւ են ռուս զինվորական Վալերի Պերմյակովին տարել ռուսական ռազմաբազա, ո՞վ է հրաման տվել տանելու՝ Հունան Պողոսյանը պատասխանեց, որ դա պետք է հարցնել ռուս զորահրամանատարությանը. «Մեզ տեղյակ են պահել, երբ զորամասում է եղել, եւ մենք անմիջապես գնացել ենք զորամաս»:

Տեսել են Պերմյակովին՝ Հունան Պողոսյանի խոսքերով՝ գլուխը կախ, հիմարացած վիճակում. «Նրան հարց տալը ոչ նպատակահարմար էր, մեկուսացված էր, շահարկումներից խուսափելու համար նպատակահարմար չէր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031