Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի լավագույն հետաքննիչը գործի համար օրական 46 կմ ճանապարհ է կտրում

Հունվար 26,2015 18:25

Հունվարի 23-ին կայացած  ոստիկանության կոլեգիայի նիստում ամփոփվել են 2014 թվականի արդյունքները: Անցած տարվա օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով լավագույն ճանաչված ստորաբաժանումներն ու ծառայողները արժանացել են պարգեւների: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննության գծով ավագ տեսուչ, մայոր Անի Դանիելյանը 2014թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով ճանաչվել է հանրապետության լավագույն հետաքննիչ: Նա նախկինում լավ աշխատանքի համար արժանացել է  բազմաթիվ խրախուսանքների եւ պարգեւների:

Նա 2006թ.  գերազանցությամբ ավարտել է  ոստիկանության  ակադեմիան,  8 տարի հետաքննիչ է աշխատում: 30-ամյա Անին  ամեն օր  հայրենի Արճիս գյուղից  ծառայակից ընկերների ավտոմեքենայով  23 կմ ճանապարհ է կտրում աշխատավայր՝ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ներկայանալու համար:

Լուսանկարը՝ police.am  կայքից

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031